Դոլարի ապոֆեոզը
Դոլարի ապոֆեոզը La apoteosis del dólar | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Սալվադոր Դալի |
տարի | 1965 |
բարձրություն | 295 |
լայնություն | 406 |
ստեղծման երկիր | Իսպանիա |
ուղղություն | սյուրռեալիզմ |
նյութ | յուղաներկ, կտավ |
հավաքածու | Գալա-Սալվադոր Դալի հիմնադրամ |
Ծանոթագրություններ |
«Դոլարի ապոֆեոզը» - իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի նկարը՝ ստեղծված 1965 թվականին։ Նկարը գտնվում է կատալոնական Ֆիգերաս քաղաքի Դալիի թատրոն-թանգարանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դալին «Դոլարի ապոֆեոզը» նկարել է 1965 թվականին, այն հանդիսանում է ինքնատիպ պատասխան հանրահայտ աղմկահարույց անագրամա-մականվան «Avida Dollars» («դոլարի ագահ») կազմված «Salvador Dalí» անվանվան անվանումից սյուրռեալիզմի հիմնադիր Անդրեյ Բրետոնի կողմից։ Նկարը երկար ժամանակ գտնվել է Դալիի քարտուղարների՝ Էնրիկե Սաբատերայի և Ջոանա Պիտեր Մուրաի մոտ, ովքեր 1991 թվականին այն 200 միլիոն պեսետայով վաճառում են Դալիի թատրոն-թանգարանին[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում ներկայացված են Դլիի ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքի տիպիկ մոտիվները։ Նրանց մեջ առանձնանում է Մարսել Դյուշան, կտավի ձախ կողմում Լյուդովիկոս 14-ի հագուստով։ Ձախ կողմում գտնվում է նաև Հերմեսի արձանի պրոֆիլը՝ Պրակսիտելաի աշխատանքը, քթի ստվերում գտնվում է Գյոտեի կազմվածքը, իսկ բերանի անկյունում՝ Վերմեր Դելֆոցկու դիմանկարը։ Դալին նկարի աջ կողմում Վելասկեսին նման պատկերում է իրեն՝ աշխատելով Գալի դիմանկարի վրա, որի կողքին տեղադրված է Դանտեի Բեատրիչի կրկնակի կերպարը, որտեղ միաժամանակ կարելի է տեսնել և ծնկաչոք Դոն Քիշոտ։ Կտավի վերին մասում կարելի է տեսնել Նապոլեոնի պարտված բանակը, իսկ վերին ձախ անկյունում տեղադրված են Տետուանի ճակատամարտի մասնակիցները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Апофеоз доллара Արխիվացված 2011-07-28 Wayback Machine(անգլ.) в галерее работ Сальвадора Дали